
Կենտրոնական բանկ. Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի հերթական նիստ
Սեպտեմբերի 28-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԵԱՏՄ- շրջանակներում Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները, դրամավարկային քաղաքականությունների ընթացքն ու ապագա նախանշված միտումները:
Նշենք, որ Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի խորհրդատվական – խորհրդակցական մարմին է: Խորհրդատվական խորհրդի հիմնական խնդիրն արժութային քաղաքականության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային (Կենտրոնական) բանկերի միջև համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով: