Ֆինանսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Կենտրոնական Բանկը հորդորում է զերծ մնալ ԿԲ կողմից չլիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից և երրորդ անձի հետ ֆինանսական գործարքներից
12/10/2022 14:39
Կիսվել

Կենտրոնական Բանկը հորդորում է զերծ մնալ ԿԲ կողմից չլիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից և երրորդ անձի հետ ֆինանսական գործարքներից

Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից Չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի (www.cba.am) «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx:

«Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները», – ասված է Կենտրոնական Բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Թեմայի վերաբերյալ օգտակար հղումներ կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» նպատակով գործող «Ֆինանսներ բոլորի համար» կայքից հետևյալ հղումով՝ https://abcfinance.am/news.html

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00