Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
2022թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 13.57%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
17/10/2022 13:53
Կիսվել

2022թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 13.57%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 17 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2022թ. հունվարսեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8.53%-ով կամ 0.61 մլրդ դրամով՝ կազմելով 6.52 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 5.73 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 30.87%-ով կամ 1.35 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականում է։

Երրորդն Արդշինբանկն է՝ 5.05 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 81.10%-ով կամ 2.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 32-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 4.22 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.02%-ով կամ 42.72 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 39-րդն է։

Հայբիզնեսբանկը 5-րդն է՝ 3.82 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.55%-ով կամ 300.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս բանկն է՝ վճարած 3.06 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 66.49%-ով կամ 1.22 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է:

ՎՏԲՀայաստան բանկն յոթերորդն է՝ 2.81 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.44%-ով կամ 194.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 68-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը ութերորդն է՝ վճարված 2.76 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 12.83%-ով կամ 314.07 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 72-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 2.54 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 19.44%-ով կամ 612.85 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 79-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 10-րդն է՝ վճարած 1.99 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.96%-ով կամ 39.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 100-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ 1.93 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.20%-ով կամ 311.67 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 102-րդն է։

12-րդ հորիզոնականում Յունիբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.83 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 11.83%-ով կամ 193.33 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստանը 13-րդն է՝ վճարած 1.65 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.38%-ով կամ 141.56 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 111-րդ է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 1.21 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 88.68%-ով կամ 569.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 151-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ վճարած 715.70 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 28.74%-ով կամ 159.77 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 261-րդն է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ 620.76 մլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 10.50%-ով կամ 72.81 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 295-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2022թ. հունվարսեպտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.35 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.86 մլն դրամով կամ 5.78%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2022թ հունվարսեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 46.47 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 13.57%-ով կամ 5.55 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.29%-ը։ 2021թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.98% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 17/10/22 դրությամբ՝ 403.94 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 115.05 մլն դոլար։

2022թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 2.26 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը՝ +88.68%։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67