Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 30 ԲՈՂՈՔ
18/10/2011 11:54
Կիսվել

ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 30 ԲՈՂՈՔ

ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 246 բողոք, որից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 212-ն են: Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող այս 212 բողոքներից 53-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):

Միևնույն ժամանակ, Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Եղել են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի, շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, 2011թ.-ի երրորդ եռամսյակում Հաշտարարի քննությանը ենթակա 159 բողոքներից 30-ն ընդունվել են քննության: Ընդ որում, այս բողոքներից 10-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 18-ը` ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 1-ը` վարկային կազմակերպության դեմ, 1-ը` գրավատան դեմ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69