ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 17/11/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 17-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 395.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.08 դրամով և կազմել 408.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով և կազմել 469.34 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 42.62 դրամով և կազմել 22546.50 դրամ: Արծաթի գինն աճել է 0.40 դրամով և կազմել 279.13 դրամ: