Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 10 ԲՈՂՈՔ
18/11/2011 12:58
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 10 ԲՈՂՈՔ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 83 բողոք,  որից`  ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 74-ն են: Ինչպես նշվում է Հաշտարարի գրասենյակի ամփոփ ամսական հավետվության մեջ` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 74 բողոքներից 27-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ,  որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում,  կամ գործը գտնվում է դատարանի վարույթում,  մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):

Միևնույն ժամանակ, Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները  նախապես  դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման  դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից`  բողոք-պահանջների հիման վրա` առանց  Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Եղել են  նաև բողոքներ,  որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես  սպառողի, շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում Հաշտարարի քննությանը ենթակա 47 բողոքներից 10-ն ընդունվել են քննության: Նշենք, որ այս 10 բողոքների 6-ն ուղղված են եղել առևտրային բանկերի դեմ, 2-ն` ապահովագրական ընկերությունների դեմ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98