Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Անգլիայի բանկը ներկայացրել է Կառլոս III-ի դիմանկարով առաջին թղթադրամները
20/12/2022 18:28
Կիսվել

Անգլիայի բանկը ներկայացրել է Կառլոս III-ի դիմանկարով առաջին թղթադրամները

Անգլիայի բանկը ներկայացրել է Կառլոս III թագավորի պատկերով առաջին թղթադրամները, որոնք շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերից։ Դրանք աստիճանաբար կփոխարինեն Բրիտանիայի թագավորի մոր՝ Եղիսաբեթ II թագուհու դիմանկարով թղթադրամներին։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

5, 10, 20 և 50 ֆունտ ստեռլինգի նոր թղթադրամների առջևի մասում Կառլոս III-ի դիմանկարն է, իսկ ընդհանուր առմամբ, թղթադրամների դիզայնը չի տարբերվում նախկինում գոյություն ունեցող թղթադրամներից։

«Ես շատ հպարտ եմ, որ բանկը ներկայացրել է մեր նոր թղթադրամների դիզայնը, որտեղ պատկերված է Կառլոս III թագավորի դիմանկարը։ Սա նշանակալի պահ է, քանի որ թագավորը կլինի երկրորդ միապետը, ով կհայտնվի մեր թղթադրամների վրա։ Մարդիկ կկարողանան այս նոր թղթադրամներն օգտագործել, երբ դրանք շրջանառության մեջ մտնեն 2024 թ.-ին», – հայտնել է Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին:

Թագուհու դիմանկարն առաջին անգամ հայտնվել է բրիտանական թղթադրամների վրա 1960 թվականին։  Հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու պատկերով թղթադրամները կմնան օրինական վճարման միջոց, և բանկը դրանք կհանի գործածությունից միայն մաշվածության դեպքում, այնպես որ, դրանք կարող են շրջանառության մեջ մնալ դեռ երկար տարիներ։

Կառլոս III-ի դիմանկարով առաջին մետաղադրամները Միացյալ Թագավորությունում շրջանառության մեջ են մտել դեկտեմբերի սկզբին։ Թագավորի դիմանկարը հայտնվել է 50 պենսանոց մետաղադրամի վրա։

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89