Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 110.37+0.38 WTI - 103.43-3.73
COMEX:  GOLD - 4480.00-1.59 SILVER - 74.83-2.27
COMEX:  PLATINUM - 1923.20-2.50
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.84-0.06 EUR/GBP - 1.1602-0.35
FOREX:  EUR/USD - 1.1602-0.35 GBP/USD - 1.3399-0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.92+1.30
STOCKS US: DOW JONES - 49363.88-0.65 NASDAQ - 25870.71-0.84
STOCKS US: S&P 500 - 7353.61-0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 60550.59-0.44 TOPIX - 3850.67+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25797.85+0.48 SSEC - 4169.54+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10330.55+0.07 CAC40 - 7981.76-0.07
STOCKS EUR:  DAX - 24400.65+0.38
19/05/2026  CBA:  USD - 368.21+0.17 GBP - 493.59+2.29
19/05/2026  CBA:  EURO - 427.9-0.06
19/05/2026  CBA:  GOLD - 54046+467 SILVER - 896.51-35.2
ՀՀ ԿԲ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%
06/12/2011 16:11
Կիսվել

ՀՀ ԿԲ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Այսօր` դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի շրջանակներում որոշում է ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհուրդը նաև արձանագրել է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին: Միաժամանակ, դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները: 

ՀՀ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում. պահպանվում է այն գնահատականը, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:  

Խորհուրդն ամփոփել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան և 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել «Դրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում» նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունը, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում:

Նշենք, որ 2011թ. նոյեմբերին մեր հանրապետությունում արձանագրվել է 1.2% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ, նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:

19/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.17
Եվրո (EUR)
427.9
-0.06
Ռուբլի (RUR)
5.1541
+0.0805
Լարի (GEL)
137.7
+0.11
54046
+467
Արծաթ
896.51
-35.2