Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀՀ ԿԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
06/12/2011 16:42
Կիսվել

ՀՀ ԿԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 6-ի իր նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը, «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ը, «Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/14-ը, ինչպես նաև ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայաստանի վանքերը և եկեղեցիները» շարքի «Սբ. Էջմիածնի Մայր Տաճար», «Գնդեվանք» և «Նորավանք» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհրդի որոշմամբ նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում, «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները,   դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում և «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգում:

Խորհուրդը որոշել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել «ՔՈՅՆՍԹԱՐ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: «Եվրո Կրեդիտ Կապիտալ» ՍՊԸ-ին, «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Արզումանյանին տրամադրվել են գրավատան կազմակերպման լիցենզիաներ: «Ոսկե Լումա» ՍՊԸ-ի գրավատան լիցենզիան և Ա/Ձ Ալբերտ Պապոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 236 լիցենզիան վերաձևակերպվել են: Ուժը կորցրած է ճանաչվել «ԼՕՄԲ-ՖԻՆ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 188 լիցենզիան:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12