ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ինչպես ծավալային, այնպես էլ քանակական աճ: Ըստ ԿԲ տվյալների` 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում գործող առևտրային բանկերի և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացվել են 9.1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով գործառնություններ, մասնավորապես` էլեկտրոնային առևտուր և քարտից քարտ փոխանցումներ: Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին 10 ամիսներին վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 433 հազար:
Նշենք նաև, որ միայն հոկտեմբերին վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 1.0 մլրդ ՀՀ դրամ, քանակը` շուրջ 50 հազար գործարք: