ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 382.67 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.86 դրամով և կազմել 507.38 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.14 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.84 դրամով և կազմել 594.55 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 98.63 դրամով և կազմել 21026.04 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 8.35 դրամով և կազմել 393.70 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 280.32 դրամով և կազմել 18405.47 դրամ մեկ գրամի դիմաց: