ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 19/12/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.00 դրամ: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 4 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 1,100,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 11.50%, փակմանը` 11.50%, առավելագույնը` 11.50%, նվազագույնը` 11.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 11.5000%: