ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 20/12/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 382.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.50 դրամ: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 12,400,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 11.50%, փակմանը` 11.00%, առավելագույնը` 11.50%, նվազագույնը` 11.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 11.0671%: