ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 382.76 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.64 դրամով և կազմել 501.22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 12.18 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 601.47 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 50.56 դրամով և կազմել 19788.08 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.09 դրամով և կազմել 366.10 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 15.12 դրամով և կազմել 17536.08դրամ մեկ գրամի դիմաց: