Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՀԱՋՈՂՎԱԾ
29/12/2011 20:21
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՀԱՋՈՂՎԱԾ

Հայաստանում իր գործունեության հոբելյանական՝ 15–րդ տարին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը գնահատում է չափազանց հաջողված` հաշվի առնելով տարվա ընթացքում կյանքի կոչված ծառայությունների մակարդակը բարելավող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից բանկի աշխատանքի գնահատականը: Այս մասին  «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Անցնող տարում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը լուրջ ներդրումների արդյունքնում գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, վերսկսել է իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսել է ԱրՔա քարտերի սպասարկումը։ Բանկը թողարկել է չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատությամբ անվտանգության ավելի մեծ երաշխիք են ապահովում: Տարեվերջին վերագործարկվեց «Կոմիտաս 1» մասնաճյուղը` որտեղ հաճախորդներին ավտովարկեր են առաջարկվում արտոնյալ տոկոսադրույքներով:

Տարին առանձնացել է նաև հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից բանկի աշխատանքի գնահատականով։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արժանացել է հեղինակավոր The Banker և Global Finance  պարբերականների «Տարվա բանկը Հայաստանում» և «Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակների: Հայաստանյան պետական հաստատությունների և մասնավոր ընկերությունների կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է ամենագրավիչ մասնավոր գործատուն, ինչպես նաև արժանացել հատուկ վկայակամի` աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքով ապահովելու համար:

Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում HSBC-ի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների և մրցանակաբաշխությունների` հունիսին Շանհայում կայացած “Առևտրի Փոխանակմանը”, Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած  “Առևտրի Գագաթնաժողովին”, իսկ Հայաստանյան «Բյուրակն» ընկերությունը արժանացավ ¦ Էյչ-Էս-Բի-Սի§ Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական Բիզնես Մրցանակի`   «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:

«Վստահ ենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հոբելյանական այս տարին կամփոփի լավ ֆինանսական արդյունքներով և կպահպանի իր  առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում: Հուսով ենք՝ հաջորդ տարին այս առումով կլինի ոչ պակաս բարենպաստ, քանի որ մենք նախատեսում ենք ընդլայնել մասնաճյուղերի մեր  ցանցն ու ծառայությունների շրջանակը, ինչպես  նաև շարունակել ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաներում: Շնորհավորում ենք մեր բոլոր հաճախորդների, շահառուների և գործընկերների Ամանորն ու Սուրբ Ծննունդը», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01