Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը
08/02/2023 19:17
Կիսվել

Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը

Փետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու  Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը` 14622:

Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 ՀՀ դրամի գործարք և լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցեց մոտ 20.000 կտրոն:

«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա Բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից` արագ և հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր: Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«2023-ին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշում է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:

Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավի մանրամասները` տեսանյութում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական – տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88