Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Բիբլոս Բանկ Արմենիան տոնում է հիմնադրման 15-ամյակը
15/02/2023 11:30
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան տոնում է հիմնադրման 15-ամյակը

Բիբլոս Բանկ Արմենիան, իր հաճախորդների, գործընկերների և Բիբլոս Բանկ Խմբի հետ միասին, այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը:

2007 թվականին Երևանի սրտում սկսելով իր բիզնես գործունեությունը՝ Բանկն այդպիսով մեկնարկեց իր զարգացման ճանապարհը և սկիզբ դրեց Բիբլոս Բանկ Խմբի պատմության մի նոր էջի:

Տարիների ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ: Բանկային լուծումներ մշակելիս ու որոշումներ կայացնելիս հաշվի է առնվում ամեն մանրուք, որ կնպաստի հաճախորդների ֆինանսական առողջությանը, ինչի շնորհիվ վերջիններս ստանում են իրենց կարիքներին համապատասխան պրոդուկտներ:

Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, վերջին տարիներին Բանկը կայուն աճ է գրանցել հատկապես մանրածախ առևտրի պորտֆելի և քարտապանների թվի առումով: Գիտակցելով իր դերը Հայաստանում բանկային գործունեության զարգացման գործում՝ Բանկը շարունակում է ներդրումներ կատարել հաճախորդների սպասարկումը բարելավող ոլորտներում, ներառյալ անձնակազմի վերապատրաստման, թվային լուծումների ներդրման և հարմարավետ մասնաճյուղեր ստեղծելու առումով։

«Մեր 15-ամյա գործունեությունը նշելու պատիվը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Այս ճանապարհը մեզ հնարավորություն է տվել հազարավոր մարդկանց կյանքի որակը լավացնելու, և մենք հպարտ ենք դրանով։ Մեր կուտակած փորձի շնորհիվ հաճախորդները շարունակ վերադառնում են մեզ մոտ՝ որպես հուսալի ֆինանսական գործընկերոջ։ Մենք ձգտում ենք արժեք ստեղծել՝ հաճախորդների հետ թափանցիկ հարաբերություններ կառուցելով և նրանց անհատական սպասարկում տրամադրելով»,- ասում է Հայկ Ստեփանյանը։

Բանկը պարբերաբար հանդես է գալիս հատուկ առաջարկներով, տրամադրում է կորպորատիվ և մանրածախ բանկային պրոդուկտների լայն ընտրանի, ներառյալ ավանդներ, կորպորատիվ ֆինանսավորում, հիփոթեքային և սպառողական վարկավորում, դեբետային ու վարկային քարտեր: Հաճախորդները մի շարք ծառայություններից օգտվում են նաև առանց Բանկ այցելելու՝ Byblos Mobile հավելվածի միջոցով, որը վերջերս ամբողջովին թարմացվել է՝ էլ ավելի հարմար ու արագ ֆինանսական գործարքներ կատարելու համար:

15 տարվա աշխատանքի ընթացքում Բանկը կատարել է ավելի քան 230 միլիարդ դրամի վարկավորում՝ աջակցելու անհատներին ու ձեռնարկություններին, որոնք զարգացնում են Հայաստանի տնտեսությունը և աշխատատեղեր են ստեղծում։ Բացի այդ, ավելի քան 2,000 ընտանիք ստացել է անհրաժեշտ ֆինանսավորում և իրականացրել սեփական բնակարանն ունենալու երազանքը:

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և համագործակցելով ամենատարբեր ոլորտներում աշխատող ՀԿ-ների հետ: 15 տարվա ընթացքում նման ծրագրերը բազմաթիվ են եղել՝ սկսած երեխաների առողջությանը, մշակույթի ոլորտին ու մի շարք հիմնադրամների ուղղված նվիրատվություններից մինչև կրթական, առողջապահական և սպորտային նախագծեր։

Բիբլոս Բանկ Արմենիան նաև հուսալի գործատու է, որը ջանք չի խնայում աշխատակիցների շարունակական կրթությանը նպաստելու, նրանց մոտիվացնելու և երիտասարդ սերնդի համար առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու համար:

15 տարի շարունակ հաճախորդները մշտապես եղել են և հետագայում ևս կշարունակեն լինել Բանկի գործունեության կենտրոնում։ Իսկ Բանկը հանձնառու է պատասխաատու գործունեությամբ զբաղվել և հաստատուն քայլերով առաջ գնալ դեպի նոր ձեռքբերումներ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88