ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 33 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 105 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
2011թ. դեկտեմբերի 26-ից 2012 թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104.9 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ՀՀ բանկերը գրանցել են դրամով վարկերի ծավալի փոքր անկում և արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալի աճ:
Նշենք, որ դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104 մլն ԱՄՆ դոլար: