Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԲ. ԹՈՂԱՐԿՎԵԼ  ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
16/01/2012 12:05
Կիսվել

ՀՀ ԿԲ. ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը “Մենամարտի արվեստը” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է  “Ուշու” և  “Ձյուդո” արծաթե հուշադրամները:

“Ուշու” Հուշադրամի դիմերեսին պատկերված են  Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից  վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” և “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:  Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ,  որոնք ցուցադրում են ուշու մարզաձևին հատուկ շարժումներ: Աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է “ՈՒՇՈՒ” և “WUSHU”:  Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:    Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայերե դրամահատարանում: 

“Ուշու”  հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ – 9250, զանգվածը` 28,28գ, տրամագիծը` 38,61 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը` պրուֆ, տպաքանակը` մինչև 5000 հատ:

“ՁՅՈՒԴՈ”  հուշադրամի դիմերեսին պատկերված են  Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից  վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” և “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:  Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են չորս  մարզիկներ,  որոնք կատարում են ձյուդո մարզաձևին հատուկ հնարքներ: Աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է “ՁՅՈՒԴՈ” և “JUDO”:  Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:  Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:   Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայերե դրամահատարանում: 

“ՁՅՈՒԴՈ” հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ – 9250, զանգվածը` 28,28գ, տրամագիծը` 38,61 մմ, դրամաշուրթը` ատամնավոր, որակը`պրուֆ տպաքանակը` մինչև 5000 հատ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01