ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 30/01/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.25 դրամ: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 24,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 11.01%, փակմանը` 10.50%, առավելագույնը` 11.01%, նվազագույնը` 10.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 10.9776%: