ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/01/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 386.77 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 507.91 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.72 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.60 դրամով և կազմել 606.03 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 4.66 դրամով և կազմել 21462.71 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.76 դրամով և կազմել 416.32 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 79.77 դրամով և կազմել 19995.39դրամ մեկ գրամի դիմաց: