ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 388.26 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.70 դրամով և կազմել 506.37 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.10 դրամով և կազմել 610.85 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 208.83 դրամով և կազմել 21645.26 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.31 դրամով և կազմել 423.54 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 127.95 դրամով և կազմել 20347.04 դրամ մեկ գրամի դիմաց: