Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
2011Թ.-ԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ
07/02/2012 17:45
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ

2011 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացվել են 1546.9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով տրանսֆերտներ: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` 2010 թվականի համեմատությամբ տրանսֆերտների հոսքը մեր երկիր աճել է շուրջ 20%-ով: Նշենք, որ 2010 թվականին ոչ առևտրային նպատակներով Հայաստանի քաղաքացիների անունով արտերկրից ստացվել էին 1293.7 մլն ԱՄՆ դոլարի դրամական փոխանցումներ:

Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ տարում Հայաստանի բանկային համակարգի միջոցով դեպի արտասահման ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով իրականացված դրամային փոխանցումների ծավալը կազմել է 264.6 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, նախորդ տարվա 12 ամիսներին ֆիզիկական անձնանց անունով դեպի Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումների ծավալն ավելի քան 5 անգամ գերազանցել է ոչ առևտրային նպատակներով Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը:

Նշենք նաև, որ 2011 թվականին միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 1295.1 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում` այս երկիրը, որպես տրանսֆերտների հիմնական աղբյուր, ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

2011 թվականին ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 74.3  մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են  25 մլն ԱՄՆ դոլար, Ղազախստանից`  20.6 մլն ԱՄՆ դոլար:  

Բացի այդ, ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ու ֆիզիկական անձանց անունով իրականացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել են 10.6 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից` 10.8 մլն ԱՄՆ դոլար:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6