ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվում են օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության հավաստագիր ունեցող` ՀՀ-ում գործող ՀԿ-ների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին աուդիտորի որակավորման վկայական տրամադրելու հետ կապված հարցերը։