ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 388.75 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.97 դրամով և կազմել 523.34 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և 13.37 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.55 դրամով և կազմել 619.71 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 117.05 դրամով և կազմել 22260.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.46 դրամով և կազմել 444.95 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 79.38 դրամով և կազմել 21397.61 դրամ մեկ գրամի դիմաց: