ԱՄՀ. Չինաստանի պետական պարտքը 2027 թվականին կգերազանցի երկրի ՀՆԱ-ն
Չինաստանի պետական պարտքն առաջիկա տարիներին կաճի եւ 2027 թվականին կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 100%-ով։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ապրիլյան ֆիսկալ մոնիթորինգում։
Զեկույցի համաձայն՝ Չինաստանի պետական պարտքը 2022 թվականին կազմել է ՀՆԱ-ի 77.1%-ը, իսկ 2023 թվականին այն կհասնի 82.4%-ի։ Հետագայում ցուցանիշը կշարունակի աճել:
Մեկնաբանելով կանխատեսումը՝ ԱՄՀ-ի հարկաբյուջետային հարցերով տնօրեն Վիտոր Գասպարը մամուլի ասուլիսում ասել է, որ Չինաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը երկար ժամանակ աճում է 2020 թվականի կտրուկ աճից ի վեր: