ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 389.82 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով և կազմել 511.56 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.56 դրամով և կազմել 610.85 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 233.47 դրամով և կազմել 21149.44 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 8.18 դրամով և կազմել 424.49 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 515.41 դրամով և կազմել 20742.12 դրամ մեկ գրամի դիմաց: