![ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 13/04/23](https://b24.am/pub/uploads/2022/07/AMD-USA-dram-dollar-e1706894897327.jpg)
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 13/04/23
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 13-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 387.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.23 դրամով և կազմել 427.35 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.73 դրամով և կազմել 485.27 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 53.15 դրամով և կազմել 25049.33 դրամ: Արծաթի գինն աճել է 0.93 դրամով և կազմել 313.65 դրամ: