ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 13/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 389.67 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 512.18 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և 13.20 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 610.53 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 117.15 դրամով և կազմել 21266.59 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.41 դրամով և կազմել 423.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 392.92 դրամով և կազմել 21135.04 դրամ մեկ գրամի դիմաց: