ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 388.39 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.69 դրամով և կազմել 512.40 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել 616.14 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 24.52 դրամով և կազմել 20747.20 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.75 դրամով և կազմել 405.08 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 69.35 դրամով և կազմել 20890.80 դրամ մեկ գրամի դիմաց: