ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել է 389.22 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 6.88 դրամով և կազմել 520.04 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և 13.44 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 7.61 դրամով և կազմել 621.97 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 234.38 դրամով և կազմել 21026.17 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 9.23 դրամով և կազմել 403.32 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 305.45 դրամով և կազմել 20509.97 դրամ մեկ գրամի դիմաց: