ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել է 390.30 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.74 դրամով և կազմել 518.32 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 620.46 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 174.66 դրամով և կազմել 21,031.18 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.76 դրամով և կազմել 406.95 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 225.32 դրամով և կազմել 20,604.53 դրամ մեկ գրամի դիմաց: