
ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՉԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ 1%-Ը
2012 թվականի փետրվար ամսվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր ոլորտներին տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 1312.7 մլրդ ՀՀ դրամ, որից վարկային ներդրումները` 1283.2 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերը կազմել են 20.8 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.59%-ը: Ժամկետանց վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 0.66%-ը (8.7 մլրդ ՀՀ դրամ):
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ընդհանուր կառուցվածքում տարադրամով վարկերը գերազանցել են 60%-ը: