
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 02/04/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 391.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 63 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 44,000,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 8.60%, փակմանը` 8.70%, առավելագույնը` 8.71%, նվազագույնը` 8.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.6341%: