ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել է 391.48 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.25 դրամով և կազմել 514.56 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 և կազմել 13.17 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 623.16 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 174.64 դրամով և կազմել 20,692.00 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.74 դրամով և կազմել 397.10 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 174.37 դրամով և կազմել 20,201.13 դրամ մեկ գրամի դիմաց: