ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել է 393.00 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.79 դրամով և կազմել 516.68 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 և կազմել 13.33 դրամ մեկ ռուբլու դիմաց:Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.76 դրամով և կազմել 631.12 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 120.02 դրամով և կազմել 20772.34 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.13 դրամով և կազմել 399.40 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 62.68 դրամով և կազմել 19938.41 դրամ մեկ գրամի դիմաց: