ՄԱՐՏԻՆ ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները մարտին կրել են ինչպես իրականացված դրամավարկային քաղաքականության, այնպես էլ դեկտեմբերին պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով ժամանակավոր աճից հետո տոկոսադրույքների նվազման շարունակման ազդեցությունը: Այսպիսին է ՀՀ կենտրոնական բանկի գնահատականը:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մարտին, փետրվար ամսվա նկատմամբ, շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը նվազել է 1.07 տոկոսային կետով և կազմել 9.81%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 1.27 տոկոսային կետով և կազմել 9.46%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 8.77% (նվազումը 0.13 տոկոսային կետ): Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ աճել է և կազմել 8.12% (աճը 0.39 տոկոսային կետ):