ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել է 392.42 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.25 դրամով և կազմել 518.47 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 և կազմել 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 631.36 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 93.54 դրամով և կազմել 20811.07 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 11.87 դրամով և կազմել 389.35 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 335.14 դրամով և կազմել 19593.57 դրամ մեկ գրամի դիմաց: