ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել է 392.29 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 518.76 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 և կազմել 13.34 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.82 դրամով և կազմել 636.14 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 188.12 դրամով և կազմել 20854.63 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.47 դրամով և կազմել 387.20 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 40.48 դրամով և կազմել 19612.31 դրամ մեկ գրամի դիմաց: