Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՅԿԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ 20 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐԸ
02/05/2012 12:21
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ 20 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐԸ

2011 թվականին ՀՀ կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ծավալն ավելացել է 14.5%-ով: Այս մեկ տարվա ընթացքում կանխիկ դրամի նկատմամբ պահանջն՝ ըստ առանձին անվանական արժեքների, փոփոխվել է տարբեր կերպ:

ՀՀ կենտրոնական բանկի «Տարեկան հաշվետվություն. 2011»-ի համաձայն՝ նախորդ տարի հատկապես բարձր է եղել շրջանառության մեջ 20 հազար դրամ և 100 հազար դրամ անվանական արժեքներով թղթադրամների ծավալի աճի տեմպը:  Այսպես, տարվա ընթացքում 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի շրջանառության ծավալն աճել է 21.4%-ով և տարեվերջին կազմել է Կենտրոնական բանկից դուրս կանխիկի առավել քան կեսը (51.3%): Միևնույն ժամանակ, ներդրման պահից սկսած՝ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի ծավալը շրջանառության մեջ շարունակաբար աճել է և 2011 թվականի վերջին կազմել է ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկի 6.2%-ը:

Մյուս անվանական արժեքներով թղթադրամների տեսակարար կշիռը, ինչպես և նախորդ տարի, Կենտրոնական բանկից դուրս կանխիկի կառուցվածքում նվազել է:

Նշենք նաև, որ շրջանառության մեջ 10-ից 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ընդհանուր ծավալը տարվա ընթացքում ավելացել է 12.5%-ով: Առավել բարձր տեմպերով են աճել 10 և 20 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ծավալները շրջանառության մեջ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ 2012 թվականին շրջանառության մեջ կդրվեն նաև 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով նորացված թղթադրամները:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01