2011Թ.-Ը ՀՀ ԿԲ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 463 ՄԼՆ ԴՐԱՄ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2011 թվականին ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) տարեկան շահույթը կազմել է 463.9 մլն ՀՀ դրամ: Այս մասին նշվում է ԿԲ-ի տարեկան հաշվետվության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում ԿԲ-ի միայն զուտ տոկոսային եկամուտ կազմել է 1.7 մլրդ ՀՀ դրամ, զուտ օգուտը՝ փոխարժեքային տարբերություններից՝ 19.1 մլրդ ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, արժեզրկման պահուստին հատկացումները կազմել են 11.5 մլրդ ՀՀ դրամ, թղթադրամների, դրամագիտական արժեքների թողարկման և մետաղադրամների հատման ծախսերը՝ 2.3 մլրդ ՀՀ դրամ: 2011 թվականին ՀՀ ԿԲ-ն վճարել է 99.0 մլն ՀՀ դրամի շահութահարկ:
Նշենք, որ 2010 թվականը ՀՀ ԿԲ-ն ամփոփել էր 28.6 մլրդ ՀՀ դրամ վնասով: