ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՉԱՇԽԱՏՈՂ ԱԿՏԻՎՆԵՐՆ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
2012 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերի ակտիվների 4.64%-ը դասակարգվել են որպես չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ: 2011 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին գրանցված արդյունքի համեմատությամբ ցուցանիշն աճել է 1.39 տոկոսային կետով:
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի չաշխատող ակտիվների գերակշիռ մասը ձևավորվել է ռեզիդենտ հատվածում: Ընդ որում, առևտրի ոլորտում ՀՀ բանկերի չաշխատող ակտիվները կազմել են 1.18%, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 0.68%, շինարարության ոլորտում՝ 0.61%:
Միևնույն ժամանակ, չաշխատող են դասակարգվել հիփոթեքային վարկերի 0.44%-ը, սպառողական վարկերի՝ 0.55%-ը: