Ֆրանսիան Վիլնյուսում կհայտարարի Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին
Ֆրանսիան Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում կհայտարարի Ուկրաինային ֆինանսական աջակցության մեծ փաթեթի տրամադրման մասին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան։
«Վիլնյուսում նախագահ Մակրոնի և Զինված ուժերի նախարարի հետ մասնակցելու ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ֆրանսիան Ուկրաինային ֆինանսական օգնության փաթեթ կներկայացնի: Կքննարկվեն նաև արևելյան թևի ուժեղացումը, պաշտպանության ոլորտում ներդրումները և ԵՄ-ՆԱՏՕ փոխգործակցությունը»,- գրել է պաշտոնյան:
Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 11-12-ը։ Դրան կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարները։