ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 22/05/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիս 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 20000000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 401.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 401.26 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 48 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 37,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.55%, փակմանը` 8.55%, առավելագույնը` 8.55%, նվազագույնը` 8.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5389%: