ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով և կազմել է 406.13 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.31 դրամով և կազմել 505.47 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 12.48 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5.44 դրամով և կազմել 632.51 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 32.59 դրամով և կազմել 20,624.13 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 4.10 դրամով և կազմել 368.87 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 67.84 դրամով և կազմել 18,737.34 դրամ մեկ գրամի դիմաց: