ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 15/06/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով և կազմել է 414.62 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.11 դրամով և կազմել 523.33 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 12.76 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 644.57 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 106.01 դրամով և կազմել 21,508.51 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.33 դրամով և կազմել 384.98 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 309.79 դրամով և կազմել 19,795.56 դրամ մեկ գրամի դիմաց: