Ֆինանսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահն այցելում է Կովկաս
04/09/2023 12:41
Կիսվել

ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահն այցելում է Կովկաս

Առաջին փոխնախագահն այցելում է Կովկաս՝ հանդիպելու պետական ​​պաշտոնյաների, գործընկերների և հաճախորդների հետ

Թիրախում են մասնավոր հատվածի զարգացումը, ենթակառուցվածքներն ու բարեփոխումները

Բանկը կատարել է ավելի քան 10 մլրդ․ եվրոյի ներդրում տարածաշրջանի թվով 680 նախագծերում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի  Հայասատանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում:

Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։

Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։  Վրաստանում պրն․ Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս:

Այցին ընդառաջ պրն․ Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրանիայի  դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝  ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:

ՎԶԵԲ-ն ավելի քան 10 մլրդ․ եվրո է ներդրել տարածաշրջանի թվով 680 նախագծերում, թե՛ մասնավոր, թե՛ պետական​​հատվածներում:

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17