ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 0.46%
Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջին դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0.46%: Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 1.80%-ը: Վարկերի մնացյալ 97.74%-ը դասակարգվել են որպես ժամկետային վարկային ներդրումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան 21 առևտրային բանկերի վարկերի համախառն ծավալը կազմել է 1443.3 մլրդ ՀՀ դրամ:
Այսպիսով, մայիս ամսվա վերջի դրությամբ ժամկետանց դասակարգված վարկերի ծավալը կազմել է 6.6 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, ՀՀ բանկերի վարկերի ընդհանուր ծավալն աճել է 3.6%-ով: