ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 30/08/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 24,550,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.50%, փակմանը` 7.51%, առավելագույնը` 7.51%, նվազագույնը` 7.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.5077%: