ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/08/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել է 408.59 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 513.43 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.60 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.46 դրամով և կազմել 646.14 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 21.72 դրամով և կազմել 21,813.11 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.45 դրամով և կազմել 402.76 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 26.68 դրամով և կազմել 19,993.71 դրամ մեկ գրամի դիմաց: